Վլադիվոստոկում կորոնավիրուսից մարդ է մահացել

Վլադիվոստոկում կորոնավիրուսից մարդ է մահացել

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 52 տարեկան մի պացիենտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական տվյալները։

Մահացածը տղամարդ է։ Նա մարտի քսաներեքից թոքաբորբի դեմ բուժում է անցել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։