Ակնհայտ է՝ խնդիրներ կան ՌԴ-ի հետ հարաբերություններում

Ակնհայտ է՝ խնդիրներ կան ՌԴ-ի հետ հարաբերություններում

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների կողմից պարբերաբար տարբեր հայտարություններ են հնչում, որոնք, չեմ կարծում, որ օգտակար են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կարծում եմ, որ ակնհայտ է, որ խնդիրներ կան այդ հարաբերություններում, ուրիշ ոնց պետք է գնահատեմ»։
Նա նշեց, որ ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է հաղթահարել։ «Բայց ինքնանպատակ չպետք է լինի, հաղթահարումը ենթադրում է խնդիրների լուծում»,-նշել է նա: