Իմ կոստյումը գիտե՞ք՝ ինչով ա տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Փաշինյան

Իմ կոստյումը գիտե՞ք՝ ինչով ա տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ Hraparak.am-ը հարց ուղղեց նրան՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ։

Մենք, մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը նպատակ ունի՞ այդ փոփոխություններով ազատվել Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից, որի մեջ ինքը,  կարծես թե, վատ չի զգում։
Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրեց, որ հիմա ինքը ապրում է այն առանձնատանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը։

Որը ինքը նորոգեց՝ հիշեցրինք նրան։

«Այո, նորոգեցի և սևը դարձրի սպիտակ»,-արձագանքեց Փաշինյանը։

Ապա նկատեց, որ նույնն էլ տեղի է ունենում պետական կառավարման համակարգի հետ։

«Ընդհանրապես, մի անգամ ասել եմ, որ ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ ինքնին գոյություն ունենալ չի կարող։ Էն պայմաններում, երբ որ ժողովուրդն ա որոշում՝ ով ա իշխանությունը, սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող։ Որովհետև էդ սուպերվարչապետական համակարգը գիտե՞ք՝ ինչով ա տարբերվում, իմ կոստյումը գիտե՞ք՝ ինչով ա տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագոծել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու համար։ Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոց չկա, դրանք ինչպես եղել, էնպես էլ շարունակում են հաջողված մնալ նախկին կոռումպացված ռեժիմի գրպաններում։ Էս ա կոստյումի տարբերությունը։

Ըստ նրա՝ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդն իշխանություն է, որտեղ համակարգային կոռոպցիան ջախջախված է, և որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ։