«Ալյանսում» լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններին

«Ալյանսում» լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններին

«Ալյանսի» վարչության ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները տարածքային կառույցների ակտիվների հետ։ Եղան այցեր Ջերմուկ և Գյումրի։

Հաջորդիվ՝ Արտաշատ, Շենգավիթ և Արաբկիր։ Միևնույն ժամանակ պատրաստվում են վերաբացել Վանաձորի գրասենյակը։ «Ալյանսում» լրջորեն պատրաստվում են արտահերթ ընտրություններին։

Ի դեպ, այսօր Ազգային Ժողովում «Ալյանս» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց կամ  անվստահություն հայտնել վարչապետին և փոխել, կամ ինքնալուծարվել՝ ներքաղաքական ճգնաժամին վերջ դնելու նպատակով և գնալ արտահերթ ընտրությունների։