Հայտնի է, թե ովքեր են զբաղվելու Արսեն Բաբայանի շահերի պաշտպանությամբ

Հայտնի է, թե ովքեր են զբաղվելու Արսեն Բաբայանի շահերի պաշտպանությամբ

Մեր տեղեկություններով՝ փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը նույնպես ներգրավվել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպաններ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաբայանի պաշտպանությամբ կզբաղվի Լուսինե Մարտիրոսյանը։ Ձերբակալման դեմ բողոքը կքննվի այսօր, ժամը 18:30-ին՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Նշենք, որ երեկ ժամը 21:00-ի  շրջակայքում փաստաբանը բողոքարկել է ՀՔԾ քննիչի որոշումը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության հետ կապված։ Սովորաբար նման միջնորդությունները քննվում են անհապաղ, սակայն մինչ այս պահը Երևանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, որի վարույթում էր գտնվում միջնորդությունը, նիստ չէր նշանակել։ 

Հիշեցնենք, որ Ա․ Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով։