Քոնը երկիրը խառնելն ու Ամերիկա թռնե՞լն է․․․

Քոնը երկիրը խառնելն ու Ամերիկա թռնե՞լն է․․․

Մինչ Փաշինյանը Ամերիկայից հեռաձայնում է, որ  Ջորջթաունի համալսարանում հանդես եկա դասախոսությամբ, ելույթ ունեցա ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի բացմանը, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին․․․ , նրան հարցնում են՝ իսկ Թրա՞մփի հետ հանդիպումն ինչ եղավ։ Առանց հարսի հարսանիք։ Յոթ օր ընտանիքով ԱՄն ես մեկնել, որ ի՞նչ։ Որ դասախոսություն կարդա՞ս, որ զրուցե՞ս, որ ինչ որ անհատների հանդիպե՞ս։ Նույնը կարող էիր կազմակերպել օնլայն եղանակով։ Տարբեր հարկատեսակներ ես սահմանել, արի ու տակից դուրս արի։

Քոնը հրաման տալն ու Ամերիկա թռնե՞լն է։ Ո՞վ չի հասկանում, որ Հայաստանի գերագույն հարկահավաքը դու ես։ Երկիրը տարբեր հարկատեսակներով խառնել ես իրար ու թռել Ամերիկա։ Դե ճռռա Ավինյան, թուք ու մուր կեր, ես ամերիկաներում դասախոսություն եմ կարդում, ես ընտանյոք հանդերձ ֆռֆռում եմ դրսերում, ծնունդ եմ նշում, դու ճռռա՜․․․ Քանի օր է հետևում եմ տրանսպորտային գզվռտոցին ու մի բան եմ հասկացել։ Կռիվ ես գցել Տունը ու թռել Ամերիկա։ Պառակտված ժողովրդին կրկին անգամ պառակտելու, իրար դեմ լարելու գործդ ես առաջ տանում։ Երկիրը վերածել ես ապակե փշուրների, ուր ոտքներս դնում, արյունոտվում է։

Մեր ժողովրդի կորիզը, միջուկը առողջ է։ Հիվանդը նրանք են, որոնց քթով է ընկել խանձած խոզիդ խորովածի  հոտը ու փորներում աղիները  գալարվում, աղեկտուր ձայներ են հանում․․․ Հիմա խանձելու հերթը երկրին, ժողովրդի՞ն է հասել։ Մեր ժողովուրդը ամաչում է, որ անվճար իջնի, վարորդին նախկինի նման հարյուր դրամ է վճարում։ Ավել չունի, չի կարող։  Իսկ դու ասում ես՝ քի՜չ է,  150 տուր։  300-ը ո՞նց դառավ 150։ Ախորժակդ շատ մեծ էր, գիտեիր, թե մարդիկ ստրուկ են ու լուռ ստրկական հարկ պիտի մուծեն։ Քամել ես  մարդկանց ոսկորի հյութը, հիմա ի՞նչ ես ուզում մեր թասիբով ժողովրդից, վարորդներից։ Անգամ պաշտոնյաներիդ եմ խղճում, ի՞նչ բեռ ես դրել նրանց ուսերին․․․ Գերագույն հրամանատարի պաշտոնդ ձախողեցիր, գերագույն հարկահավաք ես դառել․․․