Բայդենի օրոք Կիևին ռազմական օգնությունը կկազմի 63,5 մլրդ դոլար. Պենտագոն
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սկզբից Վաշինգտոնը պարտավորվել է Ուկրաինային տրամադրել 63,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն: Այս մասին ասվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «Բայդենի վարչակազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ավելի քան 63,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն»։
Սա ներառում է 62,9 միլիարդ դոլարի օգնությունը, որը տրամադրվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակման մեկնարկից հետո:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հայտարարեց, որ Կիևին տրամադրում է 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ։
Կարծիքներ