Ի հիշատակ Երվանդ Մանարյանի

Ի հիշատակ Երվանդ Մանարյանի

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ի հիշատակ Երվանդ Մանարյանի

Երվանդ Մանարյանն այն մտավորականն էր, որին հայ ժողովուրդը ընդունեց և սիրեց ոչ միայն որպես բարձրակարգ դերասանի, այլև՝ պայքարողի։ Նա չհանդուրժեց անարդարությունը, որ տիրապետող էր դարձել մեր երկրում։ Մեծանուն դերասանն իր կյանքի վերջին տասնամյակները պայքարում էր Հայաստանում ձևավորված բռնապետական ռեժիմի դեմ, որոնք փորձում էին աղճատել հայ մարդու բարոյական կերպարը։
Հիշարժան էր Երվանդ Մանարյանի 2000-ականների սկբների մի խումբ իրական մտավորականների, այդ թվում՝ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի, աստվածաբան Խորեն Պալյանի և այլոց նախաձեռնությունը՝ ձևավորելով «Մտավորականների ֆորումը», որը կարողացավ համախմբել 17 կուսակցությունների /17+1 ֆորմատը/։ Մանարյանն իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական կեցվածքը դրսևորեց հետագայում ևս, այդ թվում՝ 2008թ-ի համաժողովրդական շարժման ժամանակ։
Երվանդ Մանարյանը հավերժ կմնա մեր ժողովրդի սրտերում՝ որպես իր իրավունքների և բարոյական արժեհամակարգի համար պայքարողի։
Աստված հոգին լուսավորի»։