Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն աղոթում է Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար․ թվիթերյան գրառում

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն աղոթում է Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար․ թվիթերյան գրառում

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Նորին Սրբությունը գրել է, որ Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին է  վերջիններիս կողմից իրենց հովվին հուղարկավորելու  պահին, ով  սպանվել է երեկ, իր հոր հետ միասին: Սրբազան Քահանայապետը նաեւ ասել է, որ աղոթում է  նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար։