Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում

Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի երկրորդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց մեր թիմի դարպասին, որը մրցակցի կազմում անվրեպ իրացրեց Ալիոսկին։

Մրցավարի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությամբ թիմի ավագի պարտականությունները ստանձնած Վարազդատ Հարոյանը ձեռքով հարվածել էր մրցակցի դեմքին, նա դեղին քարտի արժանացավ։

37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։

Հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոցի հարված ստացան նաև հայ ֆուտբոլիստները, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը ազգերի լիգայում մեկնարկեց պարտությամբ՝ 2-1։

Վերնագիր՝ Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն