Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել 

Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել 

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել։ Նա դարձել է առաջին մարզիկը, ով մասնակցել է Եվրոպայի ֆուտբոլի վեց առաջնությունների։ Այս տարվա Գերմանիայում ընթացող Եվրո -2024-ը նրա համար թվով վեցերորդն է։ Նշենք, որ նախքան այս տարվա առաջնությունն էլ Ռոնալդուն նույն կատեգորիայում ռեկորդակիր էր։

Նշենք, որ եւս մեկ հայտնի ֆուտբոլիստ՝ Լուկա Մոդրիչն էլ Եվրոպայի ֆուտբոլի հինգ առաջնության է մասնակցել։ Նշենք, որ Ռոնալդուն նաեւ առաջատար է այլ ցուցանիշներով եւս։ Այսպես, նա առաջնության լավագույն ռմբարկուն է եւ աչքի է ընկել խփած 14 գոլերով։ Նախորդ հինգ առաջնություններում նա առնվազն մեկական գոլ է խփել։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ պորտուգալացի մարզիկը երեսունինը տարեկան է։