Նիկոլ Փաշինյանի գրառումները՝ վերջին ժամերին

Նիկոլ Փաշինյանի գրառումները՝ վերջին ժամերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի հայրենակիցներ.

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»:

Գրառմանը հետևել են քաղաքացիների կողմից ուղարկված լուսանկարները, որոնք վարչապետը հրապարակել է իր էջում։

«Ըստ օգտատիրոջ, Երեւանի 33 համարի ավտոբուսը երեկ ժամը 16:43-ին, Արշակունյաց պողոտայում»:

վարչապետը հրապարակել է օգտատերերի կողմից ուղարկված ևս մեկ լուսանկար, որին կից կատարել է հետևյալ գրառումը՝ «Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երևանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք»:

«Սա արդեն հայտնի ուխտագնացության հայտնի տեսարաններից է. այս ընթացքում հարյուրավոր լուսանկարներ, տեսանյութեր եկան. չեմ հասցնում հետեւել»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր.

«Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով»: