Միայն Բայդենը կարող էր անել․ ՌԴ-ին Չինաստան է ասել

Միայն Բայդենը կարող էր անել․ ՌԴ-ին Չինաստան է ասել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին շփոթել է Չինաստանի հետ՝ ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ծինփինի մասին ելույթում, գրում է Sky News Australia-ն։

Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է Բարաք Օբամայի օրոք իր փոխնախագահ եղած ժամանակները։ Նա նշել է, որ խորհուրդ է ստացել ճանաչել Սի Ծինփինին, քանի որ նա ղեկավարելու է «Ռուսաստանը»:

«Նա ուզում էր, որ ես հանդիպեմ Սի Ծինփինին։ Պարզ էր, որ նա կդառնա Ռուսաստանի... Չինաստանի ղեկավարը, և այն ժամանակ մենք խնդիրներ ունեինք Ռուսաստանի և այլ երկրների հետ»,- ասել է Բայդենը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ շատ ժամանակ է անցկացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ։