Թուրքիայի նախագահը խոսել է Արցախի մասին

Թուրքիայի նախագահը խոսել է Արցախի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ բավական կոշտ հայտարարություններ է հնչեցրել՝ կապված Սիրիայում իր կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի դեմ հանդես եկողների հետ։ Իր խոսքում նա խոսել է նաեւ Արցախի մասին։

Ըստ Oxu.Az-ի, Էրդողանը ասել է, որ ինքը հարցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, թե արդյոք ֆրանսիացիները չեն իրականացրել Ալժիրում եւ Ռուանդայում կոտորածներ կամ խաղաղ բնակչության սպանություններ։ Ապա հավելել է, որ ուզում են տեսնել կոտորած, թող նայեն Ղարաբաղին ու Աֆղանստանին եւ ոչ թե այն վայրերին Սիրիայում, ուր թուրք զինվորականն է մուտք գործել։