«Հրապարակ». Փաշինյանը՝ Երևանում, Սիմիդյանը՝ մարզերում. ՔՊ-ն բաշխել է աշխատանքները

«Հրապարակ». Փաշինյանը՝ Երևանում, Սիմիդյանը՝ մարզերում. ՔՊ-ն բաշխել է աշխատանքները

Ինչպես հայտնի է, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։ Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։

Տեղեկացանք նաեւ, որ այդ աշխատանքները Երեւանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջեւանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը։