Մարտի 1-ին կասեն՝ «շնորհակալություն» , «սալամ ալեյկում» , «ցտեսություն» 

Մարտի 1-ին կասեն՝ «շնորհակալություն» , «սալամ ալեյկում» , «ցտեսություն» 

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Գաբրիելյանովը հեռուստաեթերով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի մասին մի շարք աղմկահարույց հայտարարություններով, որոնցից մեկն էլ այն է, որ երկրի առաջին դեմքը բրիտանական գործակալ է եղել։ Գաբրիելյանովի հնչեցրած հայտարարությունները ներկայացնում ենք հատվածաբար։

Փաշինյանը՝ վախկոտ նապաստակի պես․․․

Ըստ Գաբրիելյանովի՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել այլ՝ Արցախը հանձնելու խնդրով։ «Ինչ առաջադրանք ունի։ Ահա․․․ հիմա բացել է, չէ՞, խաղաքարտերը։ Հայաստանով ճանապարհ անցկացնել, միջանցքով, Նախիջևան․․․ Դե, վե՜րջ, հասկանալի է, մարդը բացե՛լ է խաղաքարտերը։ Հիմա, մինչև մարտի մեկը կստորագրի, և մարտի մեկին կասեն՝ «շնորհակալություն», «սալամ ալեյկում» ,«ցտեսություն»։ Վերցրեց փողերն ու գնաց։ Հասկանալի է, չէ՞, ամեն ինչ։ Մարդը Ֆեյսբուքում գրում է․ «Գնում եմ այնտեղ, առաջին խնդիրս` ես պետք է գերիներին ազատեմ։ Այլապես ոչինչ չեմ ստորագրի»։ 4 ժամից դուրս է գալիս, ասում՝ ստորագրել եմ․․․ ափսոս, որ գերիներին չտվին։ Լսիր, դու, դու ինչո՞ւ ես եկել․․․ իսկ ես կասեմ, քաղաքականությունն այդպիսի բան է, այնտեղ նման բան չկա, որ քեզ ասեն․ «Վերցրու, ահա, դու լավ տղա ես»։

Քաղաքականության մեջ ամեն մեկը պայքարում է սեփականի համար, Ալիևը գիտի այդ, նա պայքարում է իրենցի համար, այո, մի քիչ խաղում է, մի քիչ բլեֆ անում, շանտաժ անում Ռուսաստանին, բայց խաղում է։ Եվ յուրաքանչյուր պայքար սա ենթադրում է։ Բայց երբ գալիս ես ու վախկոտ նապաստակի պես ինչ քեզ տալիս են, ստորագրում ես, վերջ․․․ ո՞վ քեզ հետ կխոսի։ Պրոբլեմը սա է, ոչ թե այն, որ Հայաստանն ուժ չունի։ Հայաստանն անզոր է, քանի որ իշխանությունն է անզոր։ Չէի ասի, որ Քոչարյանով հիացած եմ, ես նրան չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել, բայց վստահեցնում եմ՝ եթե այս բանակցություններին հայտնվեր Քոչարյանը, բոլորովին այլ կոնֆիգուրացիա կլիներ։ Շատ բան պայմանավորված է կամային հատկանիշներով։ Կարդացել եմ Չերչիլի հուշերը, որոնցում պատմում է, որ երբ Ստալինի մոտ` Կրեմլ էր գալիս, ասում էր՝ որոշեցի, որ երբ Ստալինն առանձնասենյակ էր մտնում, ոտքի չկանգնեմ, քանի որ բոլորն ավտոմատ ոտքի էին կանգնում։ Եվ նա մտնում է, գրողը տանի, քիչ է, որ վեր կացա, ինչ-որ անհայտ ուժ տեղիցս պոկեց, այլև ձեռքերս տաբատիս ծալքերով իջեցրի։ Ինչու, որովհետև նման աներևույթ մի բան։ Կամքի ուժ․․․ հասկանո՞ւմ եք »,-ասում է Գաբրիելյանովը։ Նրա խոսքով՝ նման էներգետիկա ունի նաև Պուտինը։

Նա նաև հայտարարում է.

«Ես հաստատ չգիտեմ, բայց անուղղակիորեն հասկանում եմ, որ Փաշինյանը հավաքագրված է եղել բրիտանական հետախուզության կողմից այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի օրոք փախուստի մեջ էր: Դրանում ես համոզված եմ։ Իսկ հետո նրան պարզապես որպես գործակալի փոխանցել են թուրքերին»։