Կշարունակեն ռազմական գործողությունը՝ մինչեւ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը

Կշարունակեն ռազմական գործողությունը՝ մինչեւ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը

Իսրայելը մտադիր է շարունակել ռազմական ճնշումը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի սեկտորում պահվող իսրայելացի պատանդներին ազատ արձակելու գործարքից հրաժարվելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նաթանյահուն հայտարարել է, որ կարգադրել է բանակի ղեկավարությանը ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ընդդեմ ՀԱՄԱՍ-ի։

Նա նաեւ ասել է, որ Իսրայելը չի դիտարկում այն հնարավորությունը որ ապագայում ՀԱՄԱՍ-ը կարող է Գազայի սեկտորում մնալ իշխանության ղեկին եւ հասցնելու է այս ռազմարշավը մինչեւ հաղթական ավարտ։ Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ-ի պահանջներին եթե տեղի տա, ապա իսրայելական բանակի ձեռքբերումները, որոնց հասնել հնարավոր է եղել ռազմարշավի ընթացքում, պարզապես կզրոյանան։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս ռազմարշավը հասել է ամենից վճռական փուլին եւ պետք է վճռականություն եւ համբերություն մինչեւ հաղթական ավարտը։