Նիկոլ Փաշինյանի անթաքույց հետաքրքրությունը

Նիկոլ Փաշինյանի անթաքույց հետաքրքրությունը

Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբի շրջանակներում իր էջում տեղադրել է «անթաքույց գեղեցկություն» նկարը, որտեղ երիտասարդ աղջիկը դիմակ չի կրում։ Քանի որ խոսքը գնում էր դիմակ կրելու մասին, նա պիտի ծայրահեղ դեպքում, չնայած դրա իրավունքը չուներ, անդրադառնար դիմակի հետ կապված թեմային։ Մինչդեռ վարչապետն անթաքույց անդրադարձել է երիտասարդ աղջկա բարեմասնություններին և ուշադրություն հրավիրել, որպեսզի ամեն կարգի դուրսպրծուկ հայհոյի աղջկան։ Սա ուղղակի գարշելի է, երբ երկրի ղեկավարը մոլեգնող վարակի ու մահերի ժամանակ մարդկանց նվաստացնելու և ստորացնելու տարբեր միջոցներ է գտնում։ Ի՞նչ իրավունքով է վարչապետն անհատական լուսանկարներ տեղադրում իր էջում, թիրախավորում, ծաղրում, նսեմացնում երիտասարդ աղջկան։  Ֆեյսբուքյան իր էջից յուրաքանչյուր լուսանկարի հեռացում ավելի է հեղինակազրկում վարչապետին։