Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ իշխանությունը

Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ իշխանությունը

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Երկրում համաճարակ է, արտակարգ դրություն, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատն աշխատում են։

Սնունդ կամ բժշկական պարագաներ չեն արտադրում։
Ընդերքն են հոշոտում։

Բայց աշխատում են, որովհետև մաֆիայի շահերն են իրացնում և նրանց գործունեությունը թույլատրված է Պարետի որոշմամբ։ Այդ պատճառով նրանք դուրս են օրենքից և վեր են մեր կյանքից ու առողջությունից։

Նույն պատճառով Արցախի ընտրությունները չեն չեղարկվում։ Այս դեպքում ևս մաֆիայի շահերը դուրս են օրենքից և վեր են մեր կյանքից ու առողջությունից։

Նույն շարժառիթներով ու տրամաբանությամբ Ամուլսարն էին հանք դարձնում։ Եվ դեռ չեն հրաժարվել այդ մտադրությունից։

Գաղտնիք չէ, որ մեր երկրում մաֆիան օտարի ծնունդ է և/կամ փայ ունի օտարի հետ։

Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ իշխանությունը։

Առայժմ ենթադրություններ չանենք։ Կյանքն ամեն ինչ ցույց է տալու»։