Շատ բան է հայտնի, թե ինչ է անում Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար․ ՌԴ դեսպան

Շատ բան է հայտնի, թե ինչ է անում Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար․ ՌԴ դեսպան

Երևանում հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «EXPO-RUSSIA ARMENIA 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ գործարար-համաժողովը: Այսօր մեկնարկել է միջոցառումը։ Մասնակցում  են 30-ից ավելի ընկերություններ ամենատարբեր ոլորտներից: 

«Իրականում բավականին շատ բան է հայտնի, թե ինչ է անում Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Կան եռակողմ մեխանիզմներ, որոնք հայտնի են և հիմնված են ինչպես 2020, այնպես էլ  2021 թվականների պայմանավորվածությունների վրա»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով։ Կողմերը համաձայն են, որ գործնական հարցերի լուծումը ճանապարհ կբացի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար: Մենք գնահատում ենք եռակողմ ձևաչափը, ու բնականաբար, մեծ նշանակություն ենք տալիս դրան»,- հավելեց նա։