Որ կուսակցության ցուցակում է լինելու Նարեկ Վանեսյանը

Որ կուսակցության ցուցակում է լինելու Նարեկ Վանեսյանը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի «Ավան» կլինիկայի արդեն նախկին ղեկավար Նարեկ Վանեսյանը, որը երեկ հրաժարական է ներկայացրել և ազատվել աշխատանքից, մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Վանեսյանը առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Վանեսյանը, հիշեցնենք, «Բժշկական պալատ»-ի նախագահն է և Արսեն Թորոսյանի մտերիմներից մեկը։ Նա կարանտինի օրերին ստանձնել էր կարանտինային զոնաների ղեկավարի պարտականությունները։

Մենք Վանեսյանից փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է, որ առաջադրվել է ԲՀԿ ցուցակով, Վանեսյանը պատասխանեց՝ «Չեմ ուզում այս պահին դրան անդրադառնալ»։