Ինչ անել, որ թոքաբորբ հաղթահարած երեխան շուտ կազդուրվի․ խորհուրդներ Լեոնիդ Ռոշալից

Ինչ անել, որ թոքաբորբ հաղթահարած երեխան շուտ կազդուրվի․ խորհուրդներ Լեոնիդ Ռոշալից

Հայտնի բժիշկ, Լեոնիդ Ռոշալը ներկայացրել է մի քանի խորհուրդներ, թե ինչ անել, որ թոքաբորբ հաղթահարած երեխան շուտ ապաքինվի։ Այս մասին հայտնում է «Говорит Москва»-ն։ Նա ասել է, որ հատկապես պետք է խստորեն հետեւել, որպեսզի երեխան լիարժեք կերպով քնի։ Պետք է հստակ լինեն երեխայի քնի եւ արթուն մնալու ժամանակահավածները։ Բացի այդ, երեխան պետք է լիարժեք սնվի, եւ զբաղվի շնչառական գիմնաստիկայով՝ օրական երկուսից երեք անգամ։ Բժիշկ Ռոշալը խորհուրդ է տվել նաեւ վիտամինաթերապիա, ինչը նույնպես օգտակար կլինի երեխայի արագ կազդուրման համար։ Բացի այդ, երեխաները պետք է մեկուսացված լինեն ցանկացած ինֆեկցիա կրողից։