ԱՄՆ-ում Թուրքիայի «ըմբոսության» կարգավորման հնարավորություն չեն տեսնում

ԱՄՆ-ում Թուրքիայի «ըմբոսության» կարգավորման հնարավորություն չեն տեսնում

Վաշինգտոնում հնարավոր չեն համարում Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերմամբ առաջացած խնդիրների՝ տեխնիկական միջոցներով կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Կլարկ Կուպերը։

«Թուրքիային մի քանի տարբերակներ էր առաջարկվել, ներառյալ նաեւ՝ բարենպաստ հնարավորություններ, որոնք համապատասխանում էին այն պահանջներին, որոնք ձեւակերպել էր վերջինս իր հակաօդային պաշտպանության համար։ Դրանք, ինչպես նաեւ С-400 համակարգերը չգործարկելու եւ չօգտագործելու մասին պահանջները չկատարվեցին»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հավելելով, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը ստիպեց, որպեսզի ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պատասխանեն՝ Թուրքիային հանելով հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Կուպերը նկատել է, որ առկա հակասությունները հարթելու համար պետք է նախաձեռնել ակտիվ գործողություններ, այլ կերպ ասած՝ չօգտագործել С-400 համակարգերը։