Ողբերգական վտար Բելառուսում․ զոհվել են երեք ուսուցիչներ եւ մեքենայի վարորդը

Ողբերգական վտար Բելառուսում․ զոհվել են երեք ուսուցիչներ եւ մեքենայի վարորդը

Ողբերգական վթար է տեղի ունեցել Բելառուսի Գոմել քաղաքում։ BMW-ն երթեւեկելի մասից դուրս է եկել մայթ եւ վրաերթի ենթարկել երեք կանանց, որոնք տեղում մահացել են, ապա բախվել է լուսասյունին։ Բախման հետեւանքով մահացել է նաեւ վարորդը։ Վերջինս 1998 թվականի ծնված է եղել։

Ըստ իրավապահների, նա չի կարողացել կառավարել մեքենան, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Ինչպես պարզվել է, զոհված երեք կանայք եղել են դպրոցի ուսուցչուհիներ, իսկ մեկը՝ տեղի դպրոցի փոխտնօրենը։