Քրեական դատավարության մեջ ձևական բաներ չկան. Ամիրյանի պաշտպան

Քրեական դատավարության մեջ ձևական բաներ չկան. Ամիրյանի պաշտպան

Մանվել  Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով մեկնարկած դատական նիստը հետաձգվեց։

Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Ամիրյանի քրեական գործին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և Ամիրյանի պաշտպաններին տրամադրեց այս գործով հատորներով նյութեր։

Մեղադրող դատախազը այս ամենը ձևական համարեց և նշեց, որ գործին պաշտպանները էլեկտրոնային տարբերակով արդեն իսկ ծանոթացել են։

Դատախազի նման դիրքորոշումից հետո, Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը սկսեց իրավաբանության դասեր տալ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանին։

«Քրեական դատավարության մեջ ձևական բաներ չկան, սա օրենք է»,- ասաց Գրիգորյանը։

Ամիրյանի գործով հաջորդ նիստը կկայանա փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին։

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար: