Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվել է նաեւ բանակը

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ներգրավվել է նաեւ բանակը

Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհուրդը որոշում է կայացրել զինված ուժերին եւս ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ուխան է ուղարկվել քառասուն ռազմական բժիշկ։ Այս մասին հայտնում է չինական Կենտրոնական հեռուստատեսությունը։ Զինվորական բժիշկները կաշխատեն Ուհանի Պուլմոնոլիգիկ հոսպիտալում։

Նշենք, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է երեք տասնյակի, իսկ հիվանդների թիվը 830 է։ Մահացածներից 24-ը գտնվել են Հուբեյ նահանգում, մյուսները՝ նահանգի սահմաններից դուրս։ Վիրուսը տարածվել է նաեւ Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում եւ Թաիլանդում։