Հայաստանը պարտավոր է ճանաչել և երաշխավորել Արցախի անվտանգությունը

Հայաստանը պարտավոր է ճանաչել և երաշխավորել Արցախի անվտանգությունը

Արցախի Հանրապետությունն
անկախ սուբյեկտ է Ադրբեջանից
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել և երաշխավորել
Արցախի անվտանգությունը

Փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի էկսպանսիոնիստական ախորժակը օր օրի մեծանում է, նպատակ ունենալով ցեղասպանական գործողություններով հայաթափել Արցախը՝ ելնելով իրավական գործընթացի այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ձևավորվել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, այն  է՝ իր տարածքով, իր սահմաններով, իր բնակչությամբ և օրինական ընտրված իշխանություններով,

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ կարգավիճակը և հարգում է նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը։

Հ․ Գ․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձևավորի ի պաշտպանություն Արցախի և նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։
Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հ․Գ․ Հայտարարությանը միացել են Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը (նախագահ՝ Վահան Բադասյան) և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը