«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք

«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս մասին իր գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանիյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։

Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։ Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երիրի անվտագային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին»,- գրել է Սաղաթելյանը։