Արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց որոշ սահմանափակումներ կվերանան

Արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց որոշ սահմանափակումներ կվերանան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստին հայտարարեց, որ առաջարկվում է 2020 թ, օգոստոսի 12-ից երկարաձգել այս տարվա մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով՝ մինչև 2020 թ․ սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը։ 

«Սա արտակարգ դրության ժամկետի հիգերորդ երկարաձգումն է, և միաժամանակ մեղմացումներ են առկա։ Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրում ինքնամեկուսացվում է, սակայն մի նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատախսան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։ Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով, մասնավորապես՝ անհրաժեշտ է պարետի սամանած կարգով դիմակի կրումը և անձանց միջև 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանումը։ Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի,քան 40 մասնակից»,-ասաց Ռուստամ Բադասյանը։