Հայտնաբերվել է արյան քաղցկեղի դեմ պայքարող սպիտակուց

Գիտնականները հայտնաբերել են սպիտակուց, որն օգնում է իմունիտետին ճնշելու արյան քաղցկեղի բջիջներին։ Այն կոչվում է STAT3։ Արյան քաղցկեղի ամենատարածված տեսակը՝ սուր միելոիդային լեյկոզը՝ լեյկոզի երկրորդ տեսակն է, որը տարածված է թե երեխաների եւ թե հատկապես հիսուն տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Այս քաղցկեղի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող շատ գիտափորձեր կենտրոնանում են հիմնականում, այսպես կոչված, «քիլեր բջիջների» կամ NK-բջիջների՝ լիմֆոցիտների վրա։ Սրանք պարզապես ոչնչացնում են քաղցկեղային բջիջները։ Սակայն սուր միելոիդային լեյկոզի բջիջներն ունեն մեկ առանձնահատկություն՝ կարող են շրջանցել օրգանիզմի իմունային պաշտպանությունը։
Մասնագետները նշում են, որ հենց այս հատկության մեխանիզմի հասկանալն է, որ ունի մեծ նշանակություն՝ իմունոթերապիայի զարգացման համար։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց այս նոր բացահայտումը հետագայում կնպաստի լեյկոզի բուժման նոր մեթոդների մշակմանը։ Հետազոտության արդյունքները հատկապես կարող են օգտակար լինել անհատական իմունոթերապիայի համար, ամփոփում են մասնագետները։
Կարծիքներ