Նուր-Սուլթանի ցուրտ եղանակը վախեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիկներին

Նուր-Սուլթանի ցուրտ եղանակը վախեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիկներին

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիկներին խորհուրդ է տրվել երկար ժամանակ չմնալ փողոցում Նուր –Սուլթան քաղաքում, նախքան Եվրոպայի Լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Աստանայի» հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ըստ հրապարակման, մարզիկներին հատուկ կերպով զգուշացրել է, որ փողոցում գտնվեն ոչ ավել քան 10 րոպե, քանի որ այս օրերին Նուր-Սուլթանում ջերմաստիճանը մոտենում է -20 աստիճանին, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Նշենք, որ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 28-ին, «Աստանա-Արենայի» փակ տանիքով մարզադաշտում։