Երկուշաբթի օրվանից դասադուլն ու նստացույցը շարունակվելու են նոր թափով

Երկուշաբթի օրվանից դասադուլն ու նստացույցը շարունակվելու են նոր թափով

Նոյեմբերի 6-ից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ մի շարք ուսանողներ այս պահին մամուլի ասուլիսով են հանդես գալիս։

Ուսանողների խոսքով՝ երկուշաբթի օրվանից  նոր թափով վերսկսելու են նստացույցն ու դասադուլը։

«Այստեղ ոչ միայն բանասիրության ֆակուլտետի ուսանողներն են, այլ ես ինքս Երևանի պետական համալսարանի աշխատակից եմ, ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող։ Մեր դժգոհությունը կապված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի շրջանառվող նախագծի հետ, չնայած շատ պնդումներ կան, որ նախագիծը դեռևս աշխատանքային և քննարկումների փուլում է։ Բարձրագույն կրթության և գիտության մասին նախագիծը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել։ Նախ ուղարկվել է բուհերին, որտեղ գիտական խորհդի նիստերում քննարկվել է կրթության մասին օրենքը։ Ցացով պիտի նշեմ, որ որևէ անդրադարձ չի եղել հայոց լեզու և հայ գրականություն, ինչպես նաև հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդվող առարկաների կարգավիճակից զրկելու հետ կապված։ Մեր դժգոհությունը կայանում է կոնկրետ դրանում։ Կարծում ենք, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները, որոնք ներկայում դասավանդվում են Երևանի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետներում և դրանց դասավանդումը պարտադրված է օրենքով, այս պահին չեն դասավանդվում ամբողջական արդյունավետությամբ։ Մենք գիտակցում ենք, որ այս առարկաների դասավանդման ծրագրերում կարելի է և պետք է կատարվել բազմաթիվ փոփոխություններ։ Այս առարկաների դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետներին, մասնագիտություններին, որտեղ դասավանդվում են այս առարկաները։ Այս բոլոր խնդիրները մենք տեսնում ենք և այնպես չի, որ այնտեղյակ ենք, սակայն սա չի նշանակում, որ այս երկու առարկաները պետք է դուրս բերվեն պարտադիր առարկաների ցանկից, որովհետև նախ Հայաստանի համար պատրաստվող մասնագետները, անկախ նրանից՝ ինչ մասնագիտությամբ են սովորում, պետք է տիրապետեն հայոց լեզվին գոնե բավարար մակարդակով»,- նշեց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։