ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է. Պապոյան

ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է. Պապոյան

Ի վերջո որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Սիրելի հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ Ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ, որ ինչ ենք անելու կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը կամ տեղեկացված չեն կամ միտումնավոր են նրանք անում»,-տեսանյութում ասել է Պապոյանը:

«Մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է»,-տեսանյութին կից գրել է նա։

ՀԳ Նկատենք, որ համացանցը լի է Գեւորգ Պապոյանի այս գրառման հերքումներով: Շատերը գրում են, որ նախարարը պարզ մանիպուլյացիա է արել` պետական պարտք եւ արտաքին պարտք բառերի վրա է խաղացել: Իրականում պետական պարտքը 12 միլիարդ է, որից արտաքին պարտքը մոտ 6 միլիարդն է, իսկ մնացած 6 միլիարդը` ներքին պարտք է համարվում, սակայն ներքին ու արտաքին պարտքերի մեջ տարբերությունը մեծ չէ: