ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսի վարակի կտրուկ աճ

ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսի վարակի կտրուկ աճ

Աշխարհը գտնվում է կորոնավիրուսային համավարակի տարածման առաջին ալիքի միջնամասում, եւ կա վտանգ, որ երկրորդ ալիք էլ կարող է լինել։ Նման կանխատեսում արվել է ԱՀԿ Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայք Ռայանի կողմից։

«Մենք այժմ ոչ թե կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի վրա ենք, այլ առաջին ալիքի միջնամասում ենք։ Իրական թիվը այն մարդկանց, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, հարաբերականորեն քիչ է։ Մենք պետք է հիշենք, որ հիվանդության տարածումը կարող է կտրուկ ավելանալ ցանկացած պահի եւ մենք կարող ենք արդեն այս ալիքի վրա ունենալ երկրորդ պիկը, եթե զգույշ չլինենք»,- ասել թէ Ռայանը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման, հավելելով, որ համավարակների ընթացքի ստանդարտ ընկալումը հետեւյալն է՝ ավարտվում է առաջին ալիքը, ապա սկսվում է երկրորդը։ Ռայանի համար նման հայտարարության համար հիմք են հանդիսացել 1919-ին իսպանական գրիպի համավարակի պատմական տվյալները։