Կրեմլում ՌԴ հետ հարաբերությունների վերականգնման տրամադրվածություն չեն տեսնում 

Կրեմլում ՌԴ հետ հարաբերությունների վերականգնման տրամադրվածություն չեն տեսնում 

Մոսկվան Եվրոպայում չի տեսնում տրամադրվածություն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք Եվրոպայից լսում ենք հակասական հայտարարություններ։ Դրանք ընդհանուր առմամբ ունեն շատ ավելի առճակատումը շարունակելու տրամադրվածություն, քան հարաբերությունները վերականգնելու ցանկություն»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։ Խոսելով Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման մասին, Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է գործակցության եւ երկխոսության՝ մարդկանց ու առաջնորդների այնքանով, որքանով նրանք են պատրաստ։ Նա նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ն զարգացնելու է հարաբերությունները բոլոր ուղղություններով այն երկրների հետ, ովքեր գործակցության հետաքրքրություն են ցուցաբերում։ Պեսկովը նաեւ նկատել է, որ անհնար է այնպիսի մեծ գերտերության, ինչպիսին ՌԴ-ն է, մեկուսացնել միջազգային ասպարեզում։