Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 16-ով՝ հասնելով 937-ի: Բուժվածների թիվը 149 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 777 ։ Մահացել է 11 մարդ։ Բացասական թեստերի քանակն է 5160:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: