Պոտենցիալ աղետի երկիր

Պոտենցիալ աղետի երկիր

Հայաստանի մասին ասում են՝ «երկնքի տակ բաց թանգարան», բայց ավելի ճիշտ կլիներ կոչել աղետների ու կատակլիզմների պոտենցիալ տարածք: Եթե զուտ անվտանգության եւ հնարավոր աղետների տեսանկյունից նայենք մեր փոքրիկ երկրին, ապա կտեսնենք, որ ապրում ենք վառոդի տակառի վրա: Եվ եթե անգամ մեզ ոչնչացնել երազող թշնամիներ չունենայինք, ապա բազում վտանգներ կան, որոնք սպառնալիք են մեր գոյության համար: Երկրով մեկ երթեւեկում են 30, 40, 50 տարվա սովետական մահաբեր մեքենաներ, խարխուլ «ԵրԱԶ»-ներ, «ԿամԱԶ»-ներ, որոնց շահագործումը վտանգավոր է հանրության կյանքի համար:

Երթեւեկում ենք անբարեկարգ, գծանշումներ չպարունակող, չլուսավորվող, սխալ ճանապարհային նշաններով ճանապարհներով: Մեր երկրում համակարգային ճանապարհաշինության, նոր կամուրջների, հանգույցների, ստորգետնյա ու վերգետնյա անցումների կառուցման մեծ անհրաժեշտություն կա: Եվ այս նախնադարյան փոսալցմանն ու ասֆալտապատմանը պետք է վերջ տալ։ Երեւանի հիմնական բնակֆոնդը կազմված է խարխուլ «խրուշչովկաներից», որոնց շահագործման ժամկետը 50 տարի է։

Առհասարակ` սեյսմիկ գոտում ենք, բայց ուժեղ երկրաշարժերին դիմանալու ունակ շատ քիչ շինություններ կան մեզանում: Ուղղակի պետք է աղոթենք, որ ուժեղ երկրաշարժ չլինի Հայաստանում: Իսկ ի՞նչ վիճակում են բարձրահարկերի վերելակները, որոնք ամեն օր կարող են վայր ընկնել, պոկվել եւ նոր աղետի պատճառ դառնալ: Առհասարակ` քանի՞ շինություն է ապահովված հրդեհաշիջման սարքավորումներով, մարդկանց տարհանման սխեմաներով, եւ քանի՞ մարդ գիտի մեզանում, թե փլուզման, ռմբակոծման կամ որեւէ աղետի ժամանակ ինչ է հարկավոր անել:

Աղետների բուն են գազատարները, հոսանքագծերը, որոնք վերգետնյա են, մարդկանց կողքին ու վտանգավոր մաշվածության: