ՆԱՏՕ-ն աջակցում է ԱՄՆ ջանքերին 

ՆԱՏՕ-ն աջակցում է ԱՄՆ ջանքերին 

Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ երկրներն իրենց աջակցությունն են հայտնում ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ ներդրած ջանքերին։ Այս մասին հայտարարել է դաշինքի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անթալիայում ընթացող դաշինքի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Նա նաեւ հավելել է, որ դաշինքում նախկինի նման կողմնակից են Կիեւին երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելուն, որպեսզի վերջինիս ապահովեն պաշտպանվելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։

«Խոսքն այն մասին է, որպեսզի հնարավորություն տրվի Ուկրաինային ինքնապաշտպանվել թե այսօր, թե ապագայում»,- մանրամասնել է Ռյուտեն։ Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների առնչությամբ էլ նա զգուշավոր լավատեսություն է արտահայտել, նկատելով, որ գնդակը Մոսկվայի դաշտում է, եւ թե ռուսները ուզենան այն խաղարկել, ապա առաջիկա մի քանի շաբաթում որոշակի առաջընթաց կլինի։