Մակեդոնացու ժամանակներից սյունեցիներն իշխանություններին չեն սիրել

Մակեդոնացու ժամանակներից սյունեցիներն իշխանություններին չեն սիրել

Մարտի 2-ին Սյունիքից մեկնարկելու է «Այո»-ի քարոզարշավը: ԱԺ պատգամովոր Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի նախկին մարզպետը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ղեկավարելու է Սիսիանի և Գորայքի շտաբները:

Armdaily.am-ի հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում հենց Սյունիքից, արդյոք պայմանավորված է նրանով, որ այդ մարզում վստահության պակաս կա իշխանությունների հանդեպ, Համբարձումյանը պատասխանել է.«Ես այդ կարծիքին չեմ: 2018 թվականին մոտ 70 տոկոս ձայն է Սյունիքը տվել «Իմ քայլին»: Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչքան են վստահում գործող իշխանությանը: Մեկնարկը շտաբում է քննարկվել և համաձայնեցվել: Իսկ այն, որ Սյունիքում հեղափոխությունն ուժեղ է, դա չի քննարկվում և երկրորդ կարծիք չի կարող լինել»: 

Պատգամավորի հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է տվել Ֆեյսբուքյան հարթակում։ Սյունեցիների մի մասը ծաղում են պատգամավորին՝ նշելով «Մարդը սեփական անձով օրինակ ծառայեց, վերականգնեց արժանապատվությունը, և արժանապատիվ կերպով կատարեց իր քայլը ԲՀԿ- ից դեպի ԻՄ Քայլ՝ անցյալում թողնելով արժանիք, պատիվ, սկզբունքայնություն և այլ անհասկանալի որակներ։ Օգտատերերը նաև դիտարկում են արել. «Պատգամավոր չի, երեսփոխանա! Խոսենք հայերեն»:

Կարեն Համբարձումյանին հիշեցրել են նաև, որ «Սյունեցիները Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից սկսած՝ երբեք իշխանությանը չեն սիրել»: Ոմանք հիշել են նաեւ Կապանի քաղաքապետի ընտրությունները, որի ժամանակ Իմ քայլը չկարողացավ իր թեկնածուին անցկացնել։ Այնպես որ ժամանակից շուտ հաղթանակն ազդարարելը, թվեր հնչեցնելը, հայտարարություններ անելը խոսում է միայն նման հայտարարություններ անողի սահմանափակ մտքի մասին։