Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավորը վաղը կերդվի

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավորը վաղը կերդվի

Վաղը՝ հունիսի 2-ին, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կսկսի իր աշխատանքները, հայտնում է TRT Haber-ը։

Մասնավորապես, Դևլեթ Բահչալիի նախագահությամբ տեղի կունենա 28-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների երդման արարողությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կազմում պատգամավորական մանդատ է ստացել պոլսահայ գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սևան Սըվաջըօղլուն:

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 3-ին։