Օդեսայում հյուրանոցի հրդեհը ութ մարդու մահվան պատճառ է դարձել 

Օդեսայում հյուրանոցի հրդեհը ութ մարդու մահվան պատճառ է դարձել 

Ուկրաինայի Օդեսա քաղաքում «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհը դարձել է ութ մարդու մահվան պատճառ։ Եւս տասը մարդ էլ, տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը։  Հրդեհը հնարավոր է եղել հանգցնել երեք ժամում։ Այրվել է հազար քառակուսի մետր տարածք։ Հրդեհի պատճառները ճշտվում են։  Հրդեհը սկսվել է հյուրանոցի լվացքատնից։ Իրականացվել է տարհանում։