Առաջարկել է սառեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը 

Առաջարկել է սառեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը 

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել առնվազն զորքերի շփման գծում սառեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Նա ասել է, որ Վաշինգտոնը խաղաղության համաձայնագրի առնչությամբ շատ հստակ առաջարկ է արել Մոսկվային ու Կիեւին, եւ եկել է ժամանակը ասելու «այո» կամ էլ Միացյալ Նահանգները դուրս են գալիս այդ գործընթացից։ «Կարծում եմ, որ ժամանակը եկել է կատարելու եթե ոչ վերջին քայլը, ապա գոնե վերջին քայլերից մեկը՝ բառի լայն իմաստով, երբ կողմերը հայտարարում են մարտերի դադարեցման եւ շփման գծում իրավիճակի սառեցման մասին»,- ասել է Վենսը։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության հասնելու համար հնարավոր է, որ նրանք հրաժարվեն այն տարածքների մի մասից, որը վերահսկում են ներկա պահին։