Պուտինն ԱԽ հրատապ նիստ է հրավիրել. իրավիճակը մտահոգիչ է

Պուտինն ԱԽ հրատապ նիստ է հրավիրել. իրավիճակը մտահոգիչ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա ժամերին հանդիպում կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ, գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Բացի այդ, ըստ լրատվամիջոցների, նախատեսվում է հանդիպում Պուտինի և Ռուսաստանի կառավարության միջև։

Ենթադրվում է, որ քննարկման հիմնական թեման վերջին ժամերին Կուրսկի մարզում տիրող իրավիճակն է:

Հիշեցնենք, որ մարզում թեժ մարտեր են ընթանում ռուսների և ուկրաինացիների միջև. ռուսական կողմը հայտնում է իր խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին:

Ուկրաինական կողմ, իր հերթին, պնդում, թե Կուրսկի մարզում երեք բնակավայր է գրավել և առաջխաղացում արձանագրել: