Շատերը չկարողացան մասնակցել մեր համերգին, քանի որ օրենքն արդեն ուժի մեջ է մտել

Շատերը չկարողացան մասնակցել մեր համերգին, քանի որ օրենքն արդեն ուժի մեջ է մտել

Երգիչ Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ շատերը չկարողացան մասնակցել մեր համերգին, մուտքից հետ դարձան շատերը, քանի որ Հունվարի 22-ից օրենքը ուժի մեջ է մտել, որի համաձայն առանց պատվաստումը հաստատող QR կոդի չի թույլատրվում հասարակական վայրերում գտնվել ու բիզնեսին տուգանում են 300.000 դրամի չափով ...

Իմ և Հին Արենի Մյուզիք Հոլլի անունից ներողություն ենք խնդրում մեր հետևորդներից»։

Վահագ Ռաշ