ԱԱԾ պետը պետք է կալանավորված լիներ. Քոչարյանի կողմնակիցները ցույց են անում (տեսանյութ)

ԱԱԾ պետը պետք է կալանավորված լիներ. Քոչարյանի կողմնակիցները ցույց են անում (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման պահանջով այժմ բողոքի ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։ Նախաձեռնողներից Արմեն Մինասյանը նշեց, որ այս պայքարը երկարատեւ է լինելու.

«Դատապարտվել է մեկ բանի համար, որ հանցագործների ձեռքերը երկար լինեն։ Ինչի՞ Մարտի 1-ի հիմնական մեղավորը ազատության մեջ լինի»։ Անդրադառնալով նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետի հայտնի խոսակցության գաղտնալսմանը` նշեց, որ Հայաստանում արդարադատությումը հավասարվել է Սոմալիի արդարադատությանը։

Նա կոչ արեց Վանեցյանին օրենքներ կարդալ եւ նշեց, որ տվյալ քրեական գործով նա պետք է կալանավորված լիներ։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի գլխավոր դատախազության շենքի մոտ։

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվեց վերջերս` Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի սահմանադրական կարգը տապալելու մեջ։