Կներեք, բայց այնպես է թվում, թե դուք մեզ «ձեռ եք առնում»

Կներեք, բայց այնպես է թվում, թե դուք մեզ «ձեռ եք առնում»

Ինչքա՜ն կարելի խաղալ հանրության հոգու նուրբ լարերի վրա, ինչքա՜ն․․․ Հասկացանք, ուզում եք ասել, որ դուք էլ մեզ նման մեկն եք՝ թեստ չեք կարող հանձնել ու հնարավոր է վիրուսակիր լինեք, չիմանաք, գնաք ու ձեր մայրիկին վարակեք․․․ Գրում եք՝ «մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում, ահավոր ահավոր կարոտել եմ․․․» ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խանգարում, որ չեք տեսնում։ Դուք բազմիցս հայտարարել եք, որ թեստ եք հանձնել ու բացասական է եղել, ի՞նչն է խանգարում։ Հանդիպեք՝ դիմակով, հեռավորություն պահելով, եթե այդքան անհանգստանում եք։  Այդ երեք ամսվա մեջ, եթե հիշողությունս չի դավաճանում, մարտ ամսին էր, դուք առանց դիմակի ու ձեռնոցների կորոնավիրուսի կանխարգելման համար բուկլետներ էիք բաժանում․․․Մայրիկներ, տարեց մարդիկ  կային, որոնք ձեր ձեռքերից ստանում  էին բուկլետները, մեկը նույնիսկ հարցրեց՝ իսկ դուք ինչու՞դիմակ ու ձեռնոցներ չեք կրում։  Ուրիշ տարեցների հետ հանդիպում, իսկ ձեր մայրիկի հետ չե՞ք կարող։ Կներեք, բայց այնպես է թվում, թե դուք մեզ «ձեռ եք առնում»։

Anna Hakobyan

Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում, ահավոր ահավոր կարոտել եմ, նույնն էլ աղջիկներս՝ տատիկին, բայց իրեն այս վիրուսից հեռու պահելու եւ կյանքը չվտանգելու համար դիմանում ենք:

Եվ հետաքրքիրն այն է, որ որոշ նրբազգաց մարդիկ, ովքեր երևի Հայաստանից դուրս են ապրում,  հավատում ու խորհուրդ են տալիս տիկնոջը , թե ինչպես հանդիպել մորը․

Blog H անհասկնալի է... այս մէկը հասարակական լուրջ նիւթ է... շատերս տարեց ծնողներ ունենք... ոչինչ կ'արգիլէ որ պարբերաբար այցելենք նրանց, մարմնային զգուշաւոր հեռաւորութեամբ, առանց իրենց տունը մտնելու, դրան առջեւ, երկու մեթր հեռու կանգնելով... ի դէպ, ո՞վ է կատարում Պատուարժան Տիկնոջ մայրիկին կենսական գնումները... ես ինքս շատ ծեր ու հիւանդ մայր եւ հայր ունիմ... շաբաթը մի օր, իրենց ուտելիքի գնումները կը կատարեմ, հազար ուշադրութեամբ, տան մուտքին կը տեղաւորեմ, հականեխիչ հեղուկներ սփռելով... այդ առիթով, զիրենք կը տեսնեմ, կէս ժամ մը, դէմ դիմաց, նշեալ հեռաւորութեամբ, մի քիչ կը զրուցենք, իրարու կարօտը կ'առնենք, իրենք ներսը նստած, ես դուրսը - աթոռակս ալ հետս կը տանիմ ու չեմ թողեր այդտեղ - ... իրենք ալ այսպէսով լրիւ մեկուսացուած չեն զգար...