Խոսել է նոր սանկցիաների ժամկետների մասին

Խոսել է նոր սանկցիաների ժամկետների մասին

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ կողմից ընդդեմ Ռուսաստանի սահմանված նոր սանկցիաները կարող են հավանության արժանանալ ԵՄ կողմից, եթե Կերչյան ծովային միջադեպի հետեւանքների հետ կապված իրավիճակը, դրական դինամիկա չարձանագրեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Մոգերինին միաժամանակ նաեւ նշել է, որ ներկա պահին դրական տեղաշարժեր չկան։ Ավելին, նկատվում է իրավիճակի վատթարացում։ Նա հույս է հայտնել, որ այս հարցով վերջնական որոշում կայացնելիս ԵՄ-ն կլինի միասնական։