Ինչպես հասկանալ, որ մարդը կորոնավիրուսը հաղթահարել է անախտանիշ հիվանդացության ընթացքով

Ինչպես հասկանալ, որ մարդը կորոնավիրուսը հաղթահարել է անախտանիշ հիվանդացության ընթացքով

Push Doctor-ի գլխավոր մասնագետ Դեն Բանստոնը պարզաբանել է, թե ինչպես մարդը կարող է հասկանալ, որ կորոնավիրուսային ինֆեկցիան հաղթահարել է առանց ախտանիշ հիվանդացության ընթացքով։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Ըստ հրապարակման, չնայած հնարավոր է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան որեւէ կերպ չդրսեւորի իրեն մարդու օրգանիզմում վարակումից հետո, սակայն հնարավոր է, որ նույնիսկ հաղթահարելուց հետո ունենա երկարատեւ հետեւանքներ նույնիսկ նրանց մոտ, ովքեր այն հաղթահարել են անախտանիշ հիվանդացության ընթացքով։

Եթե մարդը երեք ամիս շարունակ իրեն զգում է գերհոգնած, գրեթե հյուծված, առանց լուրջ պատճառների, ապա հնարավոր է, որ նա անախտանիշ հաղթահարել է կորոնավիրուս։ «Հուշող» ցուցիչները մարդուց մարդ տարբեր են, սակայն մասնագետը նկատում է, որ անախտանիշ հաղթահարածների մոտ կարող է լինեն գլխացավ, մկանային ցավ եւ հոդացավ։ Բժիշկը խորհուրդ է տալիս այդ դեպքում մարդկանց անցնել հետազոտություն, պարզելու համար, թե արդյոք իրենց մոտ առկա են հակակորոնավիրուսային հակամարմիններ։