Բուհերը տեղափոխվելու են, իսկ բուհերի շենքե՞րը

Բուհերը տեղափոխվելու են, իսկ բուհերի շենքե՞րը

Ի՞նչ ճակատագիր է սպասվելու բուհական շենքերին, եթե բուհերը տեղափոխվելու են․ «Բուհերի շենքերի հետ կապված այս պահին որեւէ քննարկում չի իրականացվել»,-այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով կառուցվելիք ակադեմիական քաղաքին։   

Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորման չափին, ապա «վերջնական ծավալը ֆինասավորման պարզ կլինի նախագծերի պատրաստ լինելուց հետո, որովհետեւ նախագծերի մեջ են լինելու համապատասխան ծավալային հաշվարկները, որոնք պարզ են դարձնելու, թե ինչ ֆինասավորման մասին է խոսքը։ Մենք քննարկում ենք նաեւ տարբեր կլաստերներով տարբեր ժամկետներում աշխատանքները իրականացնելու հնարավորությունները, ինչը նշանակում է, որ ավելի փուլային սկզբունքով կգնանք։ 

Ունենք տպավորություն, որ արվեստի բուհերի մասով կարող ենք ավելի արագ պրոցեսը սկսել, հետո արդեն զուգահեռաբար սկսել մյուս տեղերում։ ֆինանսական գնահատականները ընթացքում կտրվեն։ Մենք քննարկում ենք նաեւ պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափը, որպեսզի այս ծավալի աշխատանքը իրականացվի, կան տարբեր հնարավորություններ, ֆինանսավորման գործիքներ եւ կախված ծավալներից՝ դրանք կընտրվեն համապատասխան մարմինների հետ խորհրդակցելով»։