Ադրբեջանում հնարավոր է միանգամից չորս հրաբուխներ ժայթքեն

Ադրբեջանում հնարավոր է միանգամից չորս հրաբուխներ ժայթքեն

Ադրբեջանում Շամախիի եւ Իսմաիլլիի շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հնարավոր է ակտիվանան միանգամից չորս հրաբուխներ։ Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 5-ին։ Ինչպես հայտնում է OXU.az-ն, ամենայն հավանականությամբ ակտիվանալու հնարավորություն ունեն Շիհզերլի հրաբուխը Գոբուսթանում, Ղուշչու, Դեմըրչի եւ Ղըզիմեյդան հրաբուխները Շամախիում։ Ադրբեջանի ԳԱԱ մասնագետները կարծում են, որ երկրաշարժի գոտուն մոտ գտնվող այդ հրաբուխները կարող են ակտիվանալ։ Ներկայումս երկրաշարժի եւ հարակից շրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ։